Home » 2011 » Հունվար » 4 » "Սիթիի" ղեկավարությունը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ
17:08
"Սիթիի" ղեկավարությունը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ
Ինչպես տեղեկացնում է մանչեսթերյան "Քաղաքայինների" պաշտոնական կայքը, թիմը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ Էդին Ջեկոյին գնելու հարցում: "Մենք արդեն պայմանավորվել ենք տրանսֆերի շուրջ: Էդինը փայլուն ֆուտբոլիստ է, Եվրոպայում ցանկացած ակումբ կցանկանար նրան տեսնել իրենց կազմում",-նշել է "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Մանչինին նաև ավելացրել է, որ "Արսենալի" դեմ խաղում իր թիմը խաղը բաց կթողնեն  2 առանցքային խաղացողներ` Դավիդ Սիլվան և Մարիո Բալոտելլին, ովքեր խնդիրներ ունեն ծնկի հետ կապված:
Անգլիական ԶԼՄ-ները հաղորդում են, թե  Ջեկոյի տրանսֆերը կկազմի մոտ 30 միլիոն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0