19:18 "Միլանում" այլևս համալրումներ չեն սպասվում | |
Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին սպորտային լրատվամիջոցներին հայտարարել է, որ ակումբն այլևս խաղացողներ չի գնի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում. "Դադիչ Վիլայի տրանսֆերը վերջինն էր մեզ
համար տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կարծում եմ, որ "Միլանը" հիանալիորեն
համալրվեց այս հունվարին: Բոլոր նորեկները պետք է օգնեն մեզ տիտղոսներ
նվաճելու գործում": Հիշեցնենք, որ "Միլանը" Դադիչ Վիլայից բացի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել են հոլանդացիներ Ուրբի Էմանուելսոնը և Մարկ Վան Բոմելը, ինչպես նաև իտալացի հարձակվող Անտոնիո Կասսանոն:
| |
|
Total comments: 0 | |