10:44 Ձմեռային ամենամեծ տրանսֆերի սպասումով | |
Հայտնի է այն, որ անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը մերժել է Լոնդոնի "Չելսիի" առաջին առաջարկը` Ֆեռնանդո Տորեսին գնելու համար: Այժմ բանակցությունները որոշ ժամանակով ընդհատվել են, իսկ անգլիական ԶԼՄ-ները հեղեղում են տարատեսակ նորություններ այս տրանսֆերային սագայի վերաբերյալ:
"Լիվերպուլը" Տորեսի համար ցանկանում է ատանալ 50 մլն. եվրո` գումարած Նիկոլա Անելկային: Իսկ ահա "Չելսին" որպես խաղացող առաջարկում է երիտասարդ Դանիել Սթարիդջին: "Լիվերպուլի" պաշտոնական կայքը հրաժարվում է որևէ տեղեկություն տարածել այս բավականին խճճված պատմության վերաբերյալ, սակայն մի բան հաստատ է. Տորեսը ցանկանում է խաղալ "Չելսիում", իսկ Սուարեսին "Լիվերպուլը" բավականին բարձր գնով ձեռք բերեց, հավանաբար, Տորեսին փոխարինելու համար: Սակայն առայժմ ոչինչ պարզ չէ, իսկ այս տրանսֆերի հետագա ընթացքի մանրամասները Դուք կարող եք տեղեկանալ մեր կայքից հետագա այցերի ժամանակ: | |
|
Total comments: 0 | |