15:02 "Միլանը" շարունակում է հաղթել | |
Իտալիայի "Ա Սերիայում" երեկ կայացավ հերթական տուրը: Մեծ հետաքրքրություն էր առաջացնում "Միլանի" և "Կալյարիի" միջև կայացած հանդիպումը: Խաղն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան դարձավ, երբ խաղի 54-րդ րոպեին "Միլանը" մնաց 10 հոգով. խաղադաշտից երկրորդ դեղին քարտ ստանալու պատճառով հեռացվեց միլանյան ակումբի նորեկ, հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը: Բայց այդ հանգամանքը չխանգարեց "Միլանին", և արդեն չորս րոպե անց` հանդիպման 58-րդ րոպեին բրազիլացի Ռոբինյոն բացեց խաղի հաշիվը: Խաղի վերջնական ելքը վճռեց միլանյան ակումբի նորընծա առաջատար, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հանդիպման ավարտից 5 րոպե առաջ` 85-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը:
| |
|
Total comments: 0 | |