Home » 2011 » Հունվար » 30 » Գոլային ոսկե հարսանիքի ակնկալիքով
19:26
Գոլային ոսկե հարսանիքի ակնկալիքով

Այսօր "Ռեյնո դե Նավարայում"` "Օսասունայի" հետ խաղում մադրիդյան "Ռեալի" պորտուգալացի սուպերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն անցկացնելու է "Լա լիգյում" իր հոբելյանական 50-րդ հանդիպումը: Առաջնության նախորդ 49 խաղում նա դարձել է 49 գնդակի հեղինակ: Ինչպես նշում է իսպանական Marca պարբերականը, այսպիսի պատմական ու ռեկորդային թվերի "Արքայական" ակումբի հարձակվողներից դեռ ոչ ոք չէր հասել: 

Ոչ Պուշկաշը, ոչ Դի Ստեֆանոն, ոչ Պահինյոն, ոչ Ուգո Սանչեսը, ոչ Ռոնալդոն ու ոչ էլ Վան Նիստելռոյը… "Ռեալի" հարձակվողներից և ոչ մեկը իր գոլերի "ոսկե հարսանիքը" չի նշել մեկ խաղում մեկ գոլ արդյունքով: 

Ինչպես տեղեկացնում են Ռոնալդուի մոտիկները, պորտուգալացին ցանկանում է շրջանցել Ուգո Սանչեսի և Սառայի 38 գնդակով մրցաշրջանն ավարտելու ռեկորդը: Նա նաև երազում է պատմություն կերտել` դառնալով ակումբի պատմության ընթացքում ամենահաջողակ ռմբարկուն: 

Հիշեցնենք, որ Պուշկաշը հրաժեշտ տվեց "Ռեալին" 0.86 միջինով (156 գնդակ 180 խաղում), Դի Ստեֆանոն` 0.76 ( 216 գնդակ 282 խաղում), Ռոնալդոն`0.65 (83 գնդակ 127 խաղում): Այս պահին Կրիշտիանուն ունի ամեն խաղում առնվազն 1 գոլի արդյունք:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0