14:22 Մեսսի դուբլը հաղթանակ է բերում | |
Երեկ կայացավ իսպանական "Լա լիգայի" հերթական տուրը: Օրվա կենտրոնական հանդիպումը համարվում էր "Հերկուլես"-"Բարսելոնա" մրցավեճը, քանի որ այս մրցաշրջանում "Լա Լիգայում" "Բարսան" միայն "Հերկուլեսից" էր պարտություն կրել :Խաղն ընթացավ "Բարսայի" խաղային ու տարածքային առավելությամբ, սակայն "Հերկուլեսը" գրագետ էր պաշտպանվում, և միայն 43-րդ րոպեին "կապտանռնագույն" Պեդրոյին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում գրեթե նույն իրավիճակն էր խաղադաշտում` կատալոնացիները գրոհում էին, "Հերկուլեսը"` ողջ թիմով պաշտպանվում: Հանդիպման ելքը վճռվեց խաղի 85-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվեց "Հերկուլեսի" ֆուտբոլիստ Ֆարինոսը: Թվային առավելությունը բավական էր, որ 2010թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մեսսին հանդիպման 87-րդ և 89-րդ րոպեներին երկու գոլի հեղինակ դառնա, որով էլ նա ձևավորվեց խաղի վերջնական 0-3 հաշիվը: Մյուս հանդիպումները ավարտվեցին հետևյալ արդյունքներով`
"Մալյորկա" - "Սպորտինգ Խիխոն" 0-4 "Մալագա" - "Սարագոսա" 1-2 "Ռեալ Սոսյեդադ" - "Ալմերիա" 2-0 "Դեպորտիվո" - "Սևիլյա" 3-3 "Լևանտե" - "Խետաֆե" 2-0 | |
|
Total comments: 0 | |