Home » 2011 » Հունվար » 30 » Պիկեն` ամեն ինչի մասին
14:30
Պիկեն` ամեն ինչի մասին
  Կատալոնական "Բարսելոնայի" կենտրևոնական պաշտպան Խերարդ Պիկեն Sports Illustrated ամսագրին տված հարցազրույցի ժամանակ խոսել է շատ բաների մասին, համեմատել Լիոնել Մեսսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև բացատրել է, թե որն է "Բարսելոնայի" պատանեկան ակադեմիայի` աստղեր պատրաստելու հաջողության գաղտնիքը:

-Դուք ծնվել եք Բարսելոնայում:  Կարելի՞ է արդյոք ասել, որ Ձեր գալուստը կատալոնական ակումբ արդեն նախանշված էր Աստծու կողմից:

-Անշուշտ, այդ հարցում մեծ դեր է խաղացել իմ հայրական կողմի պապիկը: Ծննդյանս օրվանից նա ինձ մոտ սեր է սերմանել դեպի ֆուտբոլ և դարձրել է ինձ "Բարսելոնայի" ամենամեծ  երկրպագուն: Նա ինքը պատանի տարիքից երկրպագել է  "Բարսելոնային", իսկ ավելի ուշ դարձել է   ակումբի փոխնախագահը: Մայրս և հայրս ևս միշտ սատարել են "Բարսելոնային", և ես պարզապես չէի կարող խուսափել այդ ընտանեկան ավանդույթից:

-Ձեզ անընդհատ համեմատում են համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի հետ, նույնիսկ ասում են`  մականուն են հորինել` "Պիկենբաուեր": Իսկ վերջերս Դուք անձամբ հանդիպե՞լ եք կայզերի հետ:
-Ես գիտեմ, որ նա հզոր մարդ է, և նրա հետ ծանոթանալը մեծ պատիվ կլիներր ինձ համար: Ցավոք, ես երբեք չեմ տեսել նրան դաշտում, քանի որ այն ժամանակ դեռ չէի էլ ծնվել, բայց ես դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները: Մեր խաղաոճերը նման են, բայց նա շատ ավելի տաղանդավոր է եղել: Ես դեռ շատ պետք է սովորեմ` նման բարձր մակարդակի հասնելու համար: Նա երկու անգամ "Ոսկե գնդակի" է արժանացել, հաղթել է 1974թ. աշխարհի առաջնությունը և  բազում այլ հաղթանակներ նվաճել: Բեկենբաուերը ՖԻՖԱ-ի պատմության մեջ  լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այնպես որ, կարծում եմ, դեռ վաղ է ինձ "Պիկենբաուեր" կոչել (ժպտում է):

-Այս տարի "Ոսկե գնդակի" բոլոր երեք հավակնորդները ձեր "Բարսելոնայից" էին: Ո ՞րն է "Լա Մասիա"` ակումբի պատանեկան ակադե- միայի հաջողության գաղտնիքը և գրավականը:

-Այնտեղ սովորեցնում են ամենակարևոր բաները. ինչպես վերահսկել գնդակը, ինչպես կատարել կարճ և երկար ճշգրիտ փոխանցումներ: Հիշում եմ, երբ մենք դեռ երեխա էինք, խաղում էինք այլ կատալոնական ակումբների դեմ փորձ ձեռք բերելու համար: Արդյունքը մեզ համար միշտ կարևոր չէր: Մեր գլխավոր նպատակն էր զարգանալ տեխնիկապես, քանի որ միայն "ֆիզիկականով" ոչնչի չես հասնի: Իսկ հենց նույն "Էսպանյոլում" մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը: Մեսսին, Ինյեստան, Չավին տեխնիկապես հիանալի են գործում, թեև ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չեն:

-Դատելով ձեր Twitter-ի էջից` կարելի է ասել, որ Դուք մեծ կատակասեր եք: Իսկ ո՞վ  է ձեր կարծիքով "Բարսելոնայի" հանդերձարանի ամենակատակասեր ֆուտբոլիստը:
-Նրանք երկուսն են` Դանի Ալվեշը և Մեսսին, թեև նրանց հումորը շատ տարբեր է: Ալվեշն ավելի երաժշտական է, սիրում է պարել, զվարճացնել, իսկ Մեսսին  ավելի շատ խոսքի վարպետ է: Հենց նրանց ենք մենք պարտական այն հիանալի մթնոլորտի համար, որ տիրում է մեր թիմում, վստահ եմ, որ դա փոխանցվում է  նաև մեր երկրպագուներին: Եթե ֆուտբոլիստների միջև չկա համերաշխություն և փոխհամաձայնություն, նրանք խաղադաշտում հաջողության չեն հասնի:
-Դուք հսկում եք Մեսսիին մարզումների ժամանակ և Քրիշտիանու Ռոնալդուին` "Ռեալի" հետ հանդիպումների ժամանակ: Ու՞մ է ավելի բարդ կանգնեցնել:
-Կարծում եմ` այդ երկուսը ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Բայց նրանց խաղաոճերը բոլորովին նման չեն: Լեոն ավելի վճռական է: Գնդակը ստանալուց հետո նա միայն մտածում է այն դարպասը ուղարկելու մասին: Քրիշտիանուն ավելի շատ սիրում է աշխատել հանրության համար: Բայց կանգնեցնել նրան ամենևին էլ հեշտ չէ: Երբ խաղում ես Ռոնալդուի հետ, պետք է ամբողջությամբ կենտրոնանաս գնդակի վրա, եթե նույնիսկ մեկ վայրկյանով գնդակը կորչի աչքիցդ, Ռոնալդուին ևս կկորցնես: Պետք է փորձես նրանից արագ լինել, իսկ դա միշտ չի հաջողվում, բայց երբեմն հնարավոր է: 
-"Բարսելոնայում" Ձեզ ավելի շատ են թույլ  տալիս մասնակցել գրոհներին, քան այլ ակումբների կենտրոնական պաշտպաններին: Ինչու՞:
-Դա երևի բխում է մեր թիմի հատուկ ու հստակ խաղաոճից: Բացի դրանից, այսօր կենտրոնական պաշտպանները հիմնականում տարիքով փոքր են լինում: Միգուցե հենց այդ պատճառով ֆիզիկապես նրանք  ավելի լավ են գործում, քան տակտիկապես: Այստեղ խոսում է փորձի պակասը: Ժամանակի հետ դու սովորում ես վերահսկել գնդակը, քեզ հետաքրքիր է դառնում պոկվել պաշտպանությունից և նույնիսկ գոլ խփել: Ես արդեն փորձում եմ երբեմն անել դա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 575 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0