Home » 2011 » Հունվար » 5 » Կակա. "Վախենում էի, որ այլևս չեմ վերադառնա խաղադաշտ"
16:40
Կակա. "Վախենում էի, որ այլևս չեմ վերադառնա խաղադաշտ"
Մադրիդի "Ռեալի" աստղային ֆուտբոլիստ Կական "Խետաֆեի" հետ արտագնա խաղի ավարտից հետո լրագրողների հետ ունեցել է հանդիպում: Հանդիպման ժամանակ Կական լրագրողներին պատմել է իր զգացած զգացումների մասին. "Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ: Չնայած նրան, որ ես խաղադաշտում անցկացրեցի ընդամենը 20 րոպե, այդ ընթացքում փայլուն զգացողություններ ունեցա: Մի պահ ես նույնիսկ մտածում էի, որ այլևս խաղադաշտ չեմ վերադառնա: Վնասվածքի պատճառով ես անցել եմ այնպիսի դժվարին փորձություններով, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Այժմ ես ավելի եռանդում եմ դարձել և կփորձեմ դառնալ հիմնական կազմի խաղացող, որը դժվար կլինի ինձ համար, բայց ոչ անհնարին, քանի որ այժմ "Ռեալն" էլ ավելի է հզորացել, և ես ցանկանում եմ կրկին զգալ նախկին զգացումները. խաղ մարզասերների համար, խաղ ակումբում տիրող մթնոլորտի համար: Պատրաստ եմ մարտնչել հիմնական կազմում հայտնվելու համար":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0