Home » 2011 » Հունվար » 5 » Անդրադարձ Գերմանիային
12:42
Անդրադարձ Գերմանիային
Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե ինչեր են կատարվել ֆուտբոլային Գերմանիայում տոնական օրերից հետո:
* Արաբական "Ալ Վեհդա" թիմը և գերմանական "Համբուրգն" ընկերական հանդիպում են անցկացրել, որտեղ գերմանացիները հաղթել են 3-2 հաշվով:
* Իսկ "Վոլսբուրգի" ղեկավարությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենը կշարունակի աշխատել թիմի հետ:
* "Հոֆֆենհայմում" խնդիրները շարունակվում են. թիմի առաջատարներից Դեմբա Բան արձակուրդից թիմ չի վերադարձել, և ինչքան էլ "Հոֆենհայմի" ղեկավարությունը պնդի, թե դա անձնական խնդիրների պատճառով է, Դեմբա Բային շատերն արդեն տեղափոխում են անգլիական "Վեսթ Հեմ":
* Մարիո Գոմեսն ամենայն հավանականությամբ բաց կթողնի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկը թեթև վնասվածքի պատճառով:
* Եվ վերջում, Դորտմունդի "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքում է այն ինֆորմացիան, թե նա բանակցություններ է վարում "Լիվերպուլի" հետ` ամռանն այդ ակումբ տեղափոխվելու ակնկալիքով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0