Home » 2011 » Հունվար » 5 » Հաղթանակը կարծես նրանց երակներում լինի
12:26
Հաղթանակը կարծես նրանց երակներում լինի
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի առաջին օրվա ամենահետաքրքիր հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում: "Յունայթեդը" սեփական հարկի տակ`լեփ-լեցուն "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում առանց մի շարք հիմնական կազմի խաղացողների հաղթեց բավականին ամուր "Սթոք Սիթիին" (2-1), գոլերի հեղինակներ դարձան Խավիեր Էրնանդեսը և Լուիշ Նանին: Իսկ ահա "Սթոքը" ոչինչ չկարողացավ անել, ու պատահական չէ, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմ Պյուլիսը խաղից հետո տված ասուլիսի ժամանակ նշեց, որ հաղթանակները կարծես "Յունայթեդի" ֆուտբոլիստների երակներում լինեն: Նրանք իրենց լավագույն խաղը կարող են չխաղալ, բայց հաղթել. սա իսկական պրոֆեսիոնալիզմ է:
Հիշեցնեմ, որ առաջնությունը գլխավորում է հենց Սըր Ալեքսի թիմը: Այս թիմի տղաները "Յունայթեդի" հարուստ պատմության մեջ մի նոր նվաճոշման հասան` Պրեմիեր լիգայի 25 հանդիպում առանց պարտության:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 357 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0