20:34 Յավրույանը մասնակցեց խաղին, սակայն հիվանդ էր | |
Իսրայելական Աշկելոնի "Հապոելի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանի մասնակցությունը երկրի առաջնության 19-րդ տուրի Հայֆայի "Հապոելի" հետ հանդիպմանը հարցականի տակ էր: Ակումբում առաջացած գրիպի համաճարակը չէր շրջանցել նաև Եղիային: Բայց Յավրույանը վերջին պահին ապաքինվել է և մասնակցել է վերոհիշյալ հանդիպմանը: Նա փոխարինման է մտել 56-րդ րոպեին: Խաղի հաշիվը չի բացվել և գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Աշկելոնի "Հապոելը" շարունակում է մնալ 13-րդ հորիզոնականում:
| |
|
Total comments: 0 | |