Home » 2011 » Հունվար » 23 » "Արսենալը" հետաքրքրված է "Բարսելոնայի" արգենտինացի կիսպաշտպանի ծառայություններով
06:37
"Արսենալը" հետաքրքրված է "Բարսելոնայի" արգենտինացի կիսպաշտպանի ծառայություններով
Ինչպես հայտնում են մի քանի բրիտանական հրատարակչությունները, Լոնդոնի "Արսենալը" հետաքրքրված է իսպանական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի  կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի ծառայություններով:
26-ամյա արգենտինացի կիսապաշտպանն իսպանական "Լա լիգայի" ընթացիկ մրցաշրջանում "կապտանռնագույնների" կազմում 14 հանդիպում է անցկացրել:
Նշենք, որ լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել կիսապաշտպանին մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ Մասկերանոն արդեն հանդես է եկել Անգլիայում, մասնավորապես` "Լիվերպուլի" կազմում, իսկ "Բարսելոնա" նա տեղափոխվել է նախորդ ամռանը:



Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 396 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0