Home » 2011 » Հունվար » 23 » Գվարդիոլան չի ցանկանում կորցնել Ալվեշին
07:36
Գվարդիոլան չի ցանկանում կորցնել Ալվեշին
Իսպանական "Բարսելոնայի" և Դանի Ալվեշի միջև դեռ նոր պայմանագիր չի կնքվել, ուստի կասկած կա, որ բրազիլացի պաշտպանն այս ամռանը կարող է հեռանալ կատալոնյան ակումբից: Մի քանի իսպանական պարբերականներ տեղեկացնում են, որ Ալվեշի ու "Բարսելոնայի" միջև բանակցությունները փակուղում են հայտնվել: Սակայն "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի շտապում այս առիթով որևէ հայտարարություն անել. "Իմ կարծիքով Ալվեշը կշարունակի հանդիսանալ "Բարսելոնայի" ֆուտբոլիստը և որքանով տեղյակ եմ, նրա հետ նոր պայմանագիր կնքելու բանակցությունները լիովին չեն կանգնեցվել: Բացի դրանից երևում է, որ բրազիլացու խաղը վերջին շրջանում ավելի է կատարելագործվել, ուստի կարծում եմ, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա և Դանիի, և "Բարսելոնայի" համար":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0