Home » 2011 » Հունվար » 23 » Ֆրենկ Լեմպարդ. "Դեռ հույս ունեմ"
07:21
Ֆրենկ Լեմպարդ. "Դեռ հույս ունեմ"
Անգլիական "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի մասնակցությունը երկուշաբթի օրը "Բոլթոնի" հետ կայանալիք հանդիպմանը կասկածի տակ է, քանի որ անգլիացին դեռևս լիարժեք չի ապաքինվել ծանր վնասվածքից: Սակայն անգլիացին իր պատրաստակամությունն է հայտնել այդ հանդիպմանը մասնակցելու համար: Լեմպարդը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ դեռ հույս ունի, որ ակումբը դուրս կգա ճգնաժամից և կսկսի ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրում է նախորդ մրցաշրջանում: Լեմպարդի կարծիքով առջևում կայանալիք հանդիպումները "Բոլթոնի" և "Սանդերլենդի" հետ անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում  իսկական փորձություններ կլինեն իրենց ուժերի և դիմացկունության համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0