Home » 2011 » Հունվար » 15 » Ավրահամ Գրանտը չի հեռացվի
08:12
Ավրահամ Գրանտը չի հեռացվի
Անգլիական "Վեսթ Հեմի" ղեկավարությունը մի քանի օր առաջ քննարկել է ակումբի այժմյան վիճակը և ակումբին ճգնաժամից դուրս բերելու ուղիներ է փնտրում: Քննարկման ժամանակ խոսվել է նաև իսրայելցի գլխավոր մարզիչ Ավրահամ Գրանտին հեռացնելու կամ չհեռացնելու մասին: Ղեկավարությանը հատկապես դուր չի եկել այն, որ "Վեսթ Հեմը" 0:5 հաշվով պարտվել է "Նյուքասլից", չնայած այդ պարտությունը միակն է վերջին 7 խաղերում: Անգլիական The Daily Mail պարբերականի տեղեկացմամբ "ՎեսթՀեմի" ղեկավարությունը որոշել է մարզչին որոշ ժամանակ տալ. ղեկավարությունը հույս ունի, որ շատ կարճ ժամանակում Ավրահամը կկարողանա "մրճահարներին" դուրս բերել ճգնաժամից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0