Home » 2011 » Հունվար » 15 » Դանին ցանկանում է հեռանալ "Զենիթից"
07:51
Դանին ցանկանում է հեռանալ "Զենիթից"

Ռուսական Պրեմիեր լիգայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը` պետերբուրգյան "Զենիթի” պորտուգալացի կիսապաշտպան Դանին, հայտարարել է, որ ուզում է լքել Ռուսաստանը և տեղափոխվել իր համար հարազատ Պորտուգալիայի առաջնություն: 

Դանին կարճ, բայց անկեղծ հարցազրույց է տվել  A Bola սպորտային պարբերականին: 27-ամյա ֆուտբոլիստը պարզ ակնարկել է, որ ցանկանում է փոխել ակումբը. "Պորտուգալական "Բենֆիկա” կամ "Պորտու”`սրանք են իմ նախընտրությունները: Այս ակումբները միշտ պայքարում են տիտղոսների համար, մասնակցում են եվրոպական մրցաշարերին: Ներկա պահին "Զենիթն” առաջարկում է ինձ չորս տարով երկարաձգել պայմանագիրը, բայց դուք արդեն գիտեք` ինչ եմ ես ցանկանում":

Իսկ հարցազրույցի վերջում Դանին հավելել է. "Փետրվարին պետերբուրգյան թիմը պետք է Եվրոպայի լիգայի շրջանակներում հանդիպումներ անցկացնի "Յանգ Բոյզի” հետ, բայց հունվարի վերջին իրավիճակը կարող է փոխվել. ես կարող եմ լքել թիմը հենց այս ձմռանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0