Home » 2011 » Հունվար » 15 » Նիստելռոյը նորից "Ռեալո՞ւմ"
11:08
Նիստելռոյը նորից "Ռեալո՞ւմ"
Արդեն այսօր Եվրոպայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ "Մադրիդի Ռեալը" ցանկանում է վերադարձնել հոլանդացի լեգենդար հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյին: Գերմանական Kicker-ի տեղեկացմամբ, որը ի դեպ Գերմանիայի ամենահեղինակավոր պարբերականներից է, Նիստելռոյը պահանջել է "Համբուրգի" ղեկավարությանը իրեն բաց թողնել Մադրիդ, հակառակ դեպքում ինքը չի խաղա գերմանական ակումբի կազմում: Նիստելռոյը "Ռեալում" խաղացել է 2006-2010թթ.-ին, և չնայած առողջական խնդիրներին, 96 անցկացրած հանդիպումներում խփել է 64 գնդակ: Նիստելռոյը Ֆլորենտինո Պերեսի համար գրեթե իդեալական տարբերակ է ով չի ցանկանում մեծ գումարներ ծախսել հարձակվող ձեռք բերելու համար: Ռուդը կարող է խաղալ թե  Չեմպիոնների լիգայում, թե առաջնությունում:
Հոլանդացի ծերուկը կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային, ով այդքան տգեղացնում է "Ռեալի" բավականի հմայիչ ֆուտբոլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0