Home » 2011 » Հունվար » 15 » Արզումանյանը նոր թիմ է գտել
08:07
Արզումանյանը նոր թիմ է գտել

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն արդեն մի քանի օր է` փորձաշրջան է անցնում Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ Վրոցլավի «Սլասկ» ակումբի կազմում:

Ռոբերտն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, և մեծ հավանականություն կա, որ նա կմասնակցի շաբաթ օրը կայանալիք ստուգողական խաղին:

Հիշեցնենք, որ Արզումանյանը գործող պայմանագիր ունի դանիական «Ռանդերսի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հանդես  չի գալիս սկանդինավյան թիմի կազմում:

Ավելացնենք, որ «Սլասկը» Լեհաստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ այս մրցաշրջանում 15 տուրից հետո կրկին 9-րդ տեղում է:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0