Home » 2011 » Հունվար » 21 » Սքոուլզը վերադառնում է
10:53
Սքոուլզը վերադառնում է
"Մանչեսթեր Յունայթեդի" վետերան կիսապաշտպան Փոլ Սքոուլզը արդեն լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել "Բիրմինհեմի" դեմ կայանալիք հանդիպմանը: Փոլ Սքոուլզի մասին իր կարծիքն է հայտնել նրա երիտասարդ խաղընկեր Լուիշ Նանին. "Փոլ Սքոուլզը լավագույն խաղացողն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Նա ֆանտաստիկ փոխանցումներ է կատարում աջ, ձախ, հետո տեղափոխվում առաջ ու օգնում խաղընկերներին": 
Նման խաղացողին թիմը, սակայն, վաղ թե ուշ պետք է հրաժեշտ տա: Նրա խաղընկեր Ռայան Գիգզին "Յունայթեդը" պատրաստվում է առաջարկել ևս մեկ տարվա պայմանագիր: Սքոուլզի դեպքում առայժմ շատ հարցեր կան, չնայած Սքոուլզը շատ լավ մրցաշրջան է անցկացնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0