Home » 2011 » Հունվար » 21 » Ժոզե Մոուրինյո. "Գավաթային խաղերը միշտ էլ խորհրդավոր են լինում"
14:40
Ժոզե Մոուրինյո. "Գավաթային խաղերը միշտ էլ խորհրդավոր են լինում"
Իսպանական Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն "Ատլետիկո" Մադրիդի հետ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում կայացած պատասխան խաղից հետո մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ ինքը գոհ է մնացել իր տղաների խաղից: Մոուրինյոն ասել է. "Իմ տղաներն իրենց հիանալի դրսևորեցին խաղադաշտում: Նրանք արեցին այն ամենը, ինչը պետք էր հաջորդ փուլ դուրս գալու համար: Այս հանդիպումը շատ բարդ էր և մեզ, և "Ատլետիկոյի" համար: Սեփական հարկի տակ "Ատլետիկոյի" նկատմամբ տոնած 3:1 հսշվով հաղթանակից հետո այս խաղում մենք որոշեցինք այլ ֆուտբոլ խաղալ, քանի որ գիտեինք, որ եթե գնդակ բաց չթողնենք, ապա անպայման կհայտնվենք Իսպանիայի գավաթի հաջորդ փուլում: Գավաթային խաղերը միշտ էլ խորհրդավոր են լինում, քանի որ այդ հանդիպումներում ամեն ինչ կարող է որոշվել խաղի վերջին վայրկյաններին":
Հիշեցնենք, որ երեկ Մադրիդի "Ռեալն" "Ատլետիկոյի" "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտում մրցակցի նկատմամբ հաղթանակ տարավ 0:1 հաշվով, իսկ այդ խաղի միակ գոլի հեղինակը "սերուցքայինների" պորտուգալացի գոլահար Քրիշտիանո Ռոնալդուն էր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0