Home » 2011 » Հունվար » 25 » Առանց Ռոնալդուի Ալվեշը կյանք չունի
22:16
Առանց Ռոնալդուի Ալվեշը կյանք չունի
Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի աջ եզրային պաշտպան Դանի Ալվեշը կրկին մամուլի ներկայացուցիչների հետ կայացած ասուլիսի ժամանակ անտարբեր չի անցել մադրիդյան "Ռեալի" աստղային հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի անվան կողքով. "Աշխարհի լավագույն խաղացող ճանաչվելու համար միայն լավ խաղալը բավարար չէ. այս մասին գիտեն բոլորը: Պետք է այնպես անել, որ քեզ շրջապատող մարդիկ քեզ սիրեն: Ռոնալդուն ունի հզոր պոտենցիալ, տեխնիկա, վար-պետություն, հռթիռային արագություն, բայց նա անթերի չէ: Ավելին` նրա թերություններն ավելի շատ են, քան դրական կողմերը: Ամենավատը նրա մեծամիտ բնավորությունն է. նա կարծում է, թե բոլորից լավն է: Իրականում բոլորից լավը մեր Մեսսին է, իսկ Ռոնալդուն ուղղակի լավն է, ոչ ավե-լին: Իր բնավորության պատճառով տղան շատ վատ տպավորություն է թողնում բոլորի մոտ: Նման կարգի խաղացողի համար դա անվայել է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0