Home » 2011 » Հունվար » 25 » "Ռեալն" ակնկալում էր, որ հունվարը դժվարին կլինի
22:05
"Ռեալն" ակնկալում էր, որ հունվարը դժվարին կլինի
Արքայական ակումբի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն շատ է տպավորվել կիրակի օրը Քարիմ Բենզեմայի ցույց տված խաղից. "Մենք կիրակի օրը երեք թանկարժեք միավոր ձեռք բերեցինք. հիմա դա է կարևորը: "Մալյորկայի" պես թիմերը շատ լավ պաշտպանվել գիտեն, այդ պատճառով էլ դժվար էր շատ գոլեր խփելը: Նման կարգի պաշտպանությունը գրեթե անխոցելի է: Հուրախություն մեզ` Քարիմն այդ խաղին գերազանց էր պատրաստվել ու հիասքանչ խաղաց, ցավոք, մի քանի լավ պահ էլ կորցրեց տղան: Ամեն դեպքում զգում եմ, որ տաղանդավոր է ու դեռ կապացուցի իր արժեքը: Մեզ համար հունվարը շատ դժվար է ստացվել, բայց մենք սրան սպասում էինք. Մոուրինյոյի պես պրոֆեսիոնալը գիտի, թե ինչպես է պետք դուրս գալ դժվար կացություն-ներից: Դեռ ամեն ինչ առջևում է. 4 միավորի առավելությունը հեշտ կարելի է կորցնել, ու "Բարսե-լոնան" գիտի այդ մասին, ինչպես և մենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0