09:52 Վերջին 15 տարիների մարզիչների լավագույն տասնյակն ըստ IFFHS-ի | |
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության համաշխարհային ֆեդերացիան(IFFHS) մի քանի օր առաջ հանրությանն է ներկայացրել վերջին 15 տարիների մարզիչների լավագույն տասնյակը: Լավագույն տասնյակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են Անգլիայի "Պրեմիեր լիգայի" լավագուն մարզիչներ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և ֆրանսիացի Արսեն Վենգերը, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է իտալացի մասնագետ Մարչելո Լիպին, որը 2006թ.-ին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանը Իտալիային դարձրել է աշխարհի չեմպիոն: Նշենք, որ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ըստ IFFHS-ի աշխարհում 5-րդն է: Վերջին 15 տարիների աշխարհի լավագույն մարզիչները (ըստ IFFHS-ի) 1. Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա) - 222 միավոր,
2. Արսեն Վենգեր (Ֆրանսիա) - 186,
3. Մարչելո Լիպի (Իտալիա) - 146,
4. Գուս Հիդինգ (Հոլանդիա) - 141,
5. Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա) - 135,
6. Օտմար Հիցֆելդ (Գերմանիա) - 134,
7. Լուիշ Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա) - 133,
8. Մարսելո Բյելսա (Արգենտինա) - 127,
9. Սվեն Յորան Էրիքսոն (Շվեդա) - 126,
10. Ֆաբիո Կապելո (Իտալիա) - 120 | |
|
Total comments: 0 | |