12:33 Մորատան չի գնալու | |
Հաշվի առնելով այն, որ Գոնսալո Իգուաինը մինչև մայիս չի խաղա` «Ռեալի» ղեկավարությունը Մոուրինյոյի հետ միասին կտրականապես մերժել են բոլոր այն առաջարկները, որ վերաբերում են "Ռեալի" երիտասարդական թիմի հարձակվող Ալվարո Մորատային: Մի քանի օր առաջ «Խետաֆեն» «Ռեալին» առաջարկել էր մինչև հունիսի 30-ը վարձավճարով Մորատային տալ իրենց, բայց ստացել է «Ռեաի» ղեկավարության մերժումը. ավելացնում է իսպանական AS-ը: Նախագահը խոսել է Վալդանոյի հետ ու ասել, որ չի նախատեսում գնել նոր հարձակվող մինչև ամառ: Եթե Մոուրինյոն ցանկանում է նոր հարձակվող ունենալ թիմում, ապա պետք է դիմի կանտերայի օգնությանը, որի կազմում ամենախոստումնալիցը, իհարկե, Ալվարո Մորատան է: Մորատայով հետաքրքրվում էր նաև «Ռասինգը»: Ի դեպ, մի քանի օր առաջ Մորատան երկու գոլ էր խփել «Կորուխոյին» ու հաճելիորեն զարմացրել էր բոլորին: | |
|
Total comments: 0 | |