Home » 2011 » Հունվար » 14 » "Ռեալի" սև օրերի պատմությունը
12:14
"Ռեալի" սև օրերի պատմությունը

5 տարի և 5 օր ընդմիջումից հետո «Ռեալը» կրկին վայելեց 1/4 եզրափակչի բերկրանքը: 

2006 թվականի հունվարից այն կողմ «սերուցքայինները» չեն կարողանում հաղթահարել մրցա-շրջանի 8 լավագույններին որոշող հանդիպումները` լինի դա «Արքայական գավաթը», թե «Չեմպիոնների լիգան»: Երեկ` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ գավաթային դերբիի օրը, լրացավ 1830-րդ օրը: Մոուրինյոյի սաները հոյակապ հանձնեցին դժվարին քննությունը` հաղթելով 3-1 հաշվով մադրիդյան դերբիում: Նախ խաղի հաշիվը բացեց "Ատլետիկոյի" առաջատար Դիեգո Ֆոռլանը, որից հետո խաղի պատկերը փոխվեց. "Ռեալն" միտված էր դեպի մրցակցի դարպասը: Այդ ցանկությունը դարձավ իրականություն. Ռամոսի, Ռոնալդուի ու Օզիլի գոլերի շնորհիվ թիմը կամային հաղթանակ տոնեց: 

Բայց այժմ անդրադառնանք սկզբում նշված "սև" պատմությանը.

2006 թվականի հունվարի 16-ին «Ռեալը» փորձեց գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ: Սևիլյայում Անտոնիո Կասանոյի գնդակի շնորհիվ հաղ-թեցին մադրիդցիները` հարթելով կիսաեզրափակիչ տանող ուղին, որտեղ, սակայն, չկարողացան պատասխան խաղում համապատասխան հաշվով հաղթել «Սարագոսային», որից 6-1 հաշվով ջախջախիչ պարտություն էին կրել առաջին խաղում:

Այդ օրվանից ի վեր «Ռեալին» չի հաջողվում հասնել կիսաեզրափակիչ ոչ «Արքայական գավաթի», ոչ էլ «Չեմպիոնների լիգայի» խաղարկության ընթացքում: Վերջին անգամը, երբ թիմը հասել է "Չեմպիոնների լիգայի" քառորդ եզրափակիչ, եղել է 2004 թվականին. այն ժամանակ էլ դուրս մնաց «Մոնակոյի» հետ հանդիպումից հետո` առիթ տալով հեգնանքներով լի ասեկոսենե-րի:

Վերջին երկու տարիներին գավաթային պայքարն ավարտել է հենց առաջին փուլում` «Ռեալ Յունիոնից» և «Ալկորկոնից» կրած ստորացուցիչ պարտություններից հետո, իսկ մինչ այդ էլ զիջել է հեշտ թվացող այնպիսի հանդիպումներում, ինչպիսիք էին 2006/07 մրցաշրջանում «Բետիսի» և 2007/08 մրցաշրջանում «Մալյորկայի» հետ հանդիպումները:

Իսկ «Ատլետիկոն» այս առումով լիովին գերազանցում էր «Ռեալին»` հատկապես անցած տարվա մրցաշրջանում ցուցադրած արդյունքների շնորհիվ: 2009/10 թվականի խաղարկության ժամանակ «Ատլետիկոն» կարողացավ հասնել մինչև գավաթի եզրափակիչ` այստեղ պարտվելով «Սևիլյային», նաև չորս փուլ հաղթահարեց «Եվրոպայի լիգայում», որտեղ եզրափակիչում հաղթեց «Ֆուլհեմին»: 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0