Home » 2011 » Հունվար » 3 » Փոքրիկ անդրադարձ Անգլիային
19:54
Փոքրիկ անդրադարձ Անգլիային
"Բոլթոնի" գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը ցանկանում է վարձավճարային հիմունքներով ձեռք բերել "Արսենալի" մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելային, ով այս մրցաշրջանում զրկված է խաղալու հնարավորությունից: 
"Սիթին" հնարավոր է հրաժարվի Դձեկոյին ձեռք բերելու մտադրությունից. թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց երկրորդ Բալոտելլի պետք չէ: 
Իսկ թե որտեղ մրցաշրջանը կավարտի Ֆեդերիկո Մակեդան, դարձել է անգլիացի լրագրողների "գլխացավը": Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ "Յունայթեդի" ղեկավարությունը համաձայնության է եկել իտալական "Սամպդորիայի" հետ, ապա սկսեցին խոսել այն մասին, որ "Կիկոյի" ծառայություններով հետաքրքրված է "Վեստ Բրոմվիչը", որտեղ առաջնությունը հաջող մեկնարկած Օդեմվինգեն ոչ մի կերպ չի արդարացնում մարզիչների սպասելիքները: Մակեդայի տեղափոխման մասին վերջին տեղեկություններին կարող եք հետևել մեր կայքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 373 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0