Իտալական Sky պարբերականին տված հարցազրույցում "Միլանի" հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը նշել է, որ ցավում է Ռոնալդինիոյի համար. "Ես ցավում եմ, որ Ռոնալդինիոն կարող է լքել "Միլանը", քանի որ նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ես նրա հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում: Չգիտեմ, թե անձամբ Ռոնին ինչ կորոշի, բայց ես մեծ ուրախությամբ կխաղայի նրա հետ: Իսկ ինչ վերաբերում է Անտոնիո Կասսանոյին, ապա նա ստացել է մեծ հնարավորություն իր բարձր կարգը ցույց տալու համար, ուղղակի նա պետք է մի փոքր ժամանակ հետևի իր սննդին, որպեսզի նիհարի: Ինձ թվում է, որ մեր միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունենա":
|