11:11 Նա կարծես Սոլսկյայերը լինի | |
"Վեստ Բրոմվիչի" դեմ տարած ծանրագույն հաղթանակից հետո "Յունայթեդում" սկսեցին խոսել "Էրնանդես փրկչի" մասին: "Երբ նա խաղադաշտում է, կարծես միշտ պետք է գոլ խփի",-նշել է Էվրան: Էրնանդեսը վերջին ամսվա ընթացքում գրեթե խաղադաշտ չէր դուրս գալիս Բերբատովի փայլուն մարզավիճակի և Ռունիի` անընդհատ աճող խաղի պատճառով: "Վեստ Բրոմվիչիի" դեմ Բերբին այնքան էլ հաջող չէր գործում, ինչի պատճառով Չիչերիտոն հնարավորություն ստացավ խաղադաշտ դուրս գալու: Իսկ թե ինչո՞վ են նման Սոլսկյայերը և Էրնանդեսը, հետևյալն է. նրանք երկուսն էլ "Մանչեսթեր" ժամանեցին որպես բոլորին անհայտ խաղացողներ և իրենց մեկնարկային հանդիպումներում գոլ խփեցին: Ոչ մի ֆուտբոլիստ "Յունայթեդի" պատմության մեջ այնքան գնդակ չի խփել փոխարինման դուրս գալով, որքան Սոլսկյաերը(28 գնդակ): Եվ եթե Էրնանդեսը շարունակի նույն ոգով, ապա այդ ռեկորդը ամենևին էլ անգերազանցելի չի լինի նրա համար:
| |
|
Total comments: 0 | |