Home » 2011 » Հունվար » 3 » "Ռեալին" արդեն նոր հարձակվող է անհրաժեշտ
20:18
"Ռեալին" արդեն նոր հարձակվող է անհրաժեշտ
Ժոզե Մոուրինյոն երեկ լրագրողներին տված ասուլիսի ժամանակ նշեց, որ Իգուաինը հնարավոր է այլևս չխաղա այս մրցաշրջանում. "Ցավալի է, բայց փաստ, որ Իգուաինին անհրաժեշտ է մեջքի լուրջ վիրահատություն: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի բացակայությունը մենք շատ կզգանք": Իսպանացի լրագրողները Մոուրինյոյից փորձել են իմանալ, թե ում կցանկանար տեսնել նա թիմում Իգուաինի փոխարեն, սակայն Մոուրինյոն լռել է: 
Այդ դեպքում համարձակվենք կարծիք արտահայտել այս հարցի շուրջ. արդյոք կգնեն հարձակվող. ով կկարողանա օգնել թե առաջնություում, թե լիգայում. այս դեպքում տարբերակները այնքան էլ մեծ չեն. որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում Ասամոա Գյանի շուրջ, ում մեծապես հարգելով, չենք կարող պատկերացնել "Սանտիագո Բեռնաբեոյում", ինչի հետ շատերդ կհամաձայնեք: Այս դեպքում գրեթե իդեալական է դառնում Ֆերնանդո Լյորենտեի տեղափոխումը, ով իսպանական "պրիմերային" հարմարվելու հետ խնդիրներ չի ունենա, իսկ "Չեմպիոնների լիգայում" գուցե լավագույն տարբերակը լինի մեկ հարձակվողով` Կարիմ Բենզեմայով խաղալը, ում թիկունքից կաջակցի ֆուտբոլային իսկական մի "արտիլերիա": Իսկ ահա արդեն եվրագավաթներում խաղացած հարձակվողներից կարելի է ընտրել շատերին. օրինակ` Լուիս Սուարեսին, ով ցանկանում է հեռանալ "Այաքսից", Կառլոս Տեվեսին, ով կարճ ժամանակում կարող է փչացնել Մոուրինյոյի թիմի մթնոլորտը, ապա ցանկություն հայտնել հեռանալ թիմից և ֆուտբոլից ընդհանրապես: Համբերություն մաղթենք "Ռեալի" բազմամիլիոնանոց երկրպագուներին, ովքեր իրենց մտքերում հաստատ հիշում են ամռանը թիմից հեռացած ծերուկ Ռաուլ Գոնսալես Բլանկոյին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0