Home » 2011 » Հունվար » 3 » Լուիս Գուստավոն Բավարիայում
11:22
Լուիս Գուստավոն Բավարիայում
"Հոֆֆենհայմի" բրազիլիացի ֆուտբոլիստը շուտով կմիանա իր նոր խաղընկերներին Դոհայում. տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: Լուիս Գուստավոն ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ պաշտպանության և կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ եզրային պաշտպանի դիրքում: Իսկ ահա "Բավարիայի" նախագահ Կառլ Հանց Ռումենիգեն հայտարարել է, որ ձմռանը նոր խաղացողների այլևս պետք չէ սպասել: Ռումենիգեն դրանից առաջ հայտարարել էր, որ համոզված է, որ իրենք կունենան հարձակման գծի նոր խաղացող, ինչը Լուի վան Գալը մեկնաբանել է այսպես. "Այո, ես դրանում կասկած չունեմ, բայց դա կլինի ոչ թե նոր ֆուտբոլիստ, այլ դա կլինի Արյեն Ռոբենը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0