Home » 2011 » Հունվար » 28 » Անխել դի Մարիա. "Փորձում եմ գտնել լավագույն լուծումը"
20:03
Անխել դի Մարիա. "Փորձում եմ գտնել լավագույն լուծումը"
Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ՈՒԵՖԱ-ի "Չեմպիոնների լիգայի հանդես" ծրագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր կարիերայի ամենամեծ հաջողությունը "Ռեալ" տեղափոխվելն է, ինչին նրան մղել է իր հայրենակից Ֆերնանդո Գագոն:

Անխել Դի Մարիան խոստովանել է, որ "Ռեալ" տեղափոխվելն իր կարիերայում մեծ քայլ էր դեպի առաջ, ինչից հետո նա գրավեց  բազմամի-լիոնանոց երկրպագուների սերը:

""Ռեալը" պարզապես անհավանական ակումբ է: Ամեն բան այստեղ այլ է` մարդիկ, աշխատակիցները, կարգուկանոնը, ներդրումները, մարզա-դաշտը, երկրպագուները: Ես կփորձեմ անել ամեն բան, քանի որ հասկանում եմ, որ սա իմ կարիերայի ամենամեծ քայլն է",-ասել է Դի Մարիան "ՉԼ-ի հանդես" ծրագրին տված հարցազրույցի ժամանակ:

"Էլ Ֆիդեոն", ինչպես նրան ասում են ծնողները նիհարության պատճառով, նաև գովեստի խոսքեր է հղել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին ու նշել, որ իրեն, ինչպես և մյուս խաղացողներին, Մոուրինյոն դիմում է անունով. "Մոուրինյոն երբեք նույն վարժությունը կրկնել չի տալիս: Ամեն անգամ նա մի նոր բան է մտածում: Դա շատ, շատ հետաքրքիր է":

Արգենտինացին նշել է, որ փոփոխությունները շատ մեծ էին, ու որ դեռ ինքը հարմարվում է նոր թիմին. "Օլիմպիական խաղերի ժամանակ ես շատ էի խոսում Գագոյի հետ (ով էլ հենց առաջին անգամ նրան ասել է "Էլ Ֆիդեո"), ով այն ժամանակ "Ռեալում" էր, հիմնական կազմում ու ինձ ասում էր. "Արի ինձ հետ, արի Մադրիդ": Ես դա որպես կատակ էի ընդունում ու երբեք չէի մտածում, որ մի օր կխաղամ "Ռեալ Մադրիդում": Ես 19 տարեկան էի, բայց արդեն խաղում էի Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկում` "Բենֆիկայում", այնպես որ իմ երազանքն արդեն իսկ կատարվել էր: Այսպես է մտածում ցանկացած արգենտինացի: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ եմ զգում, երբ խաղում եմ "Ռեալի" կազմում":

"Ես զգում եմ տարբերություններ, ու նույնիսկ երբ գործերը ոչ այնքան լավ են ընթանում, դա միայն ադապտացիայիս հետևանքն է: Բայց մարզումների ու խաղերի ժամանակ ես ինձ ամեն օր ավելի ապահով եմ զգում",-նշել է նա:

Դի Մարիան նշել է նաև, որ հիմնականում խաղում է հարձակվողի կամ եզրային հարձակվողի գոտում, իսկ ահա իր համար անսովոր աջ եզրում խաղալը Դի Մարիան սովորական է համարում. "Ես ինձ լավ եմ զգում այդ եզրում: Կրիշտիանուն էլ իր հերթին իրեն ավելի լավ է զգում ձախ եզրում, բայց սա ֆիկտիվ բաներ են, քանի որ մենք հաճախ ենք փոխվում դիրքերով: Ձախ եզրից ես ավելի լավ կարող եմ մոտենալ տուգանային հրապարակին ու փոխանցում կատարել, իսկ ահա աջից ավելի հարմար է կտրել անկյունը ու հարվածել":

Իսկ ահա հարցազրույցի վերջում արգենտինացին չէր կարելի չխոսել "Ռեալի" լեգենդ Ռաուլ Գոնսալեսի մասին, երբ արդեն  որոշ լրագրողներ սկսել են համեմատել նրան ու Անխելին. "Ռաուլը "Ռեալի" լեգենդ է ու միշտ կմնա թիմի լեգենդը: Իսկ ես պարզապես փորձում եմ թիմի համար գտնել լավագույն լուծումը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0