Home » 2011 » Հունվար » 29 » Մոուրինյոն ճանապարհ է հարթում Զիդանի համար
17:27
Մոուրինյոն ճանապարհ է հարթում Զիդանի համար

Ըստ իսպանական Marca հանդեսի` Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ակումբի նախագահի օգնական Զինեդին Զիդանն ավելի շատ մասնակցություն ունենա թիմի կյանքում:

Պորտուգալացի մասնագետն ի սրտե ցանկանում է, որ ալժիրցի-ֆրանսիացին կատարի այն գործառույթները,  որոնք ավելի վաղ պատկանում էին ակումբի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյին, այսինքն` Զիզուն պետք է դառնա կապող օղակ թիմի և ղեկավարության միջև: Մոուրինյոն ցանկանում է, որ Զիդանն ազատ ելումուտ ունենա թիմի հանդերձարան և ավելի վաղ այնտեղ հայտնվի` իմանալու թիմի նորությունները հենց իրենից:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Մոուրինյոյի և Վալդանոյի առանց այն էլ ոչ լավ հարաբերությունները կտրուկ վատացել էին: Պորտուգալացի մասնագետն արգելել էր արգենտինացուն թիմի հանդերձարան մտնել խաղից առաջ և հետո, ինչպես նաև ներկա գտնվել "Վալդեբեբասի" բազայում անցկացվող թիմի ուսումնամարզական մարզումներին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0