Home » 2011 » Հունվար » 29 » Ռեդնապը հուսով է, որ Բեյլին չեն վաճառի
10:51
Ռեդնապը հուսով է, որ Բեյլին չեն վաճառի
Իտալական "Ինտերը" պաշտոնապես հաստատել է անգլիական "Տոտենհեմ Հոթսփուրի" ուելսցի եզրային պաշտպան Գարեթ Բեյլին գնելու մտադրությունը: Միլանյան ակումբը պլանավորում է "Տոտենհեմի" հետ գործարքի մեջ մտնել միայն ամռանը, իսկ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս առաջարկը լուրջ մրցակիցության կհանդիպի Մադրիդի "Ռեալի" 25 մլն ֆուտ ստեռլինգանոց նախնական առաջարկին. այս մասին տեղեկաց- նում է անգլիական The Guardian պարբերականը:

"Տոտենհեմի" հայտնի մարզիչ Հարրի Ռեդնապն արդեն գիտի, որ Բեյլի նկատմամբ այս ամառ որսի են պատրաստվում եվրոպական բոլոր գրանդները, և սպասում է ամռանը, երբ միլիոնավոր դոլլարների առաջարկներ կլինեն Բեյլի համար, բայց Ռեդնապի համար այդ փողերն այնքան էլ կարևոր չեն. "Եթե մենք ցանկանում ենք դասվել ուժեղագույն թիմերի շարքին, ապա պետք է կարողանանք մեր կազմում պահել Բեյլին և ուրիշ շատ ուժեղ ֆուտբոլիստների: Ճիշտ է ամեն ինչ կախված է թիմի ղեկավարությունից և սեփականատերերից: Ես անչափ կզարմանամ, եթե նրանք ցանկանան վաճառել Բեյլին":
21-ամյա Բեյլի տրանսֆերը խոստանում է դառնալ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը. տեսնենք թե որ թիմը կհաղթի այս պայքարում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 597 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0