Home » 2011 » Հունվար » 29 » Փնտրում են վան դեր Սարի փոխարինողին
10:31
Փնտրում են վան դեր Սարի փոխարինողին
Օրերս "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարը հայտարարեց այս մրցաշրջանի ավարտից հետո մեծ ֆուտբոլից հեռանալու մասին: "Յունայթեդի" դարպասապահների հետ աշխատող հոլանդացի Ռենե Մոյլենստին նշել է, որ ամենայն հավանականությամբ Էդվինին կփոխարինի Ամստերդամի "Այաքսի" դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը."Ես գիտեմ, որ թիմում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով է փոխարինելու Էդվինին: Անձամբ Սըր Ալեքսը հետաքրքրվել է վան դեր Սարից, թե որքանով է Ստեկելենբուրգը պատրաստ համալրելու "Կարմիր սատանաների" շարքերը":
Անգլիական սպորտային մամուլում ակտիվորեն շրջանառվում են հետևյալ դարպասապահների անունները. Ստեկելենբուրգ, Նոյեր, Դե Խեա, և արդեն երեկ լուրեր տարածվեցին, որ Ֆերգին աչք է դրել պորտուգալական "Սպորտինգի" երիտասարդ դարպասապահ Ռուի Պատրիսիուի վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0