Home » 2011 » Հունվար » 29 » Ֆարֆանը որոշել է հաստատ հեռանալ "Շալկեից"
22:52
Ֆարֆանը որոշել է հաստատ հեռանալ "Շալկեից"
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild թերթը գելզենկիրխենյան "Շալկե 04" ակումբի պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը մոտ ժամանակներս կարող է դառնալ "Վոլֆսբուրգի" ֆուտբոլիստ:

Վերջին շրջանում "Շալկեի" գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը հաճախ էր քննադատության ենթարկում Ֆարֆանին, ինչի արդյունքում էլ նա դուրս մնաց հիմնական կազմից: Այդ կապակակցությամբ էլ հարձակվողը ցանկանում է հեռանալ ակումբից, և "Վոլֆսբուրգն" ամենահավանական տարբերակներից մեկն է: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ գործարքի արժեքը կկազմի մոտ 15 միլիոն եվրո:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆարֆանի հաշվին կա յոթ գոլ և վեց արդյունավետ փոխանցում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0