Home » 2011 » Հունվար » 29 » "Ուլիսը" պարտություն կրեց վրացական թիմի կողմից
18:06
"Ուլիսը" պարտություն կրեց վրացական թիմի կողմից
Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Երևանի "Ուլիսը", որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում վրացական Ուռեկիում, ստուգողական-ընկերական խաղում ուժերը չափել է Վրաստանի նախորդ առաջնությունում հինգերորդ տեղը զբաղեցրած Զուգդիդիի "Բայիա" ակումբի հետ և պարտվել է 0-3 հաշվով:
Հավելենք, որ սա Սևադա Արզումանյանի սաների երկրորդ հանդիպումն էր այս հավաքի ընթացքում: Առաջին խաղում "Ուլիսը" 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը Փոթիի "Կոլխեթիի" դեմ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 596 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0