17:12 Քերոլի համար պատրաստ են 25 մլն վճարել | |
Լոնդոնյան "Տոտենհեմը" չի դադարում փորձեր անել
"Նյուքասլի" անգլիացի 21-ամյա հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ նոր
առաջարկի` տաղանդավոր ֆուտբոլիստի համար "Հոթսփուրի" ղեկավարությունը պատրաստ է մոտ 25 մլն ֆունտ ստեռլինգ: Ըստ անգլիական թերթերի` նման առաջարկ ուղղակիորեն արել է "Տոտենհեմի" նախագահ Դանիել Լևին
"Նյուքասլի" ղեկավար Մայք Էշլիին:
Հավելենք, որ 25 միլիոնանոց տրանսֆերային այս գործարքը ռեկորդային կլինի "Տոտենհեմի" պատմության համար: Նախորդ ամենաբարձր տրանսֆերը եղել է 2007թ., երբ լոնդոնցիները 16.5 մլն ֆունտ ստեռլինգ էին Դարեն Բենտի համար: | |
|
Total comments: 0 | |