Home » 2011 » Հունվար » 29 » "Միլանը" գնում է չորրորդ ֆուտբոլիստին
10:30
"Միլանը" գնում է չորրորդ ֆուտբոլիստին
Իտալական "Միլանն" ու կատալոնական "Էսպանյոլը" համաձայնության են եկել "սպիտակ-կապույտների" պաշտպան Դիդաց Վիլայի տրանսֆերի շուրջ:

Ըստ ElMundoDeportivo և Datasport թերթերի տեղեկատվության, "ռոսսոներիների" փոխնախագահ Ադրիանո Գալլիանիի հանդիպումը` կայացած Կատալոնիայում, "Էսպանյոլի" ղեկավարություն հետ երեք ու կես ժամ է տևել: Հիմա "Միլանի" ներկայացուցիչները կհանդիպեն ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի ավարտեն չորս միլիոն եվրո արժողությամբ գործարքը:

Եթե ամեն ինչ լավ լինի, ապա Վիլան կդառնա "կարմիր-սևերի" չորրորդ ֆուտբոլիստը, որն այս ձմռանը կմիանա "Միլանին": Մինչ այս "ռոսսոներիները" ձեռք էին բերել Անտոնիո Կասսանոյին, Ույրբի Էմանուելսոնին և Մարկ վան Բոմելին:

Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը կարող է հայտավորվել արդեն Ա Սերիայի հաջորդ տուրի "Կատանիայի" հետ կայանալիք խաղին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0