Home » 2011 » Հունվար » 22 » "Յունայթեդը" հոշոտում է "Բիրհմինգեմին", իսկ Ռունին նորից գոլ չի խփում
23:14
"Յունայթեդը" հոշոտում է "Բիրհմինգեմին", իսկ Ռունին նորից գոլ չի խփում
Անգլիական "Պրեմիեր լիգայի" 24-րդ տուրի "Յունայթեդ"-"Բիրհմինգեմ" համդիպումից հետո Բեն Ֆոստերը հաստատ գոնե մեկ վայրկյան զղջաց "Յունայթեդից" հեռանալու համար, չնայած նրան "Մանչեսթերում" պահել ցանկացողներ չկային: Դիմիտար Բերբատովը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը Եվրոպայի ամենաքիչ բացահայտված տաղանդն է: "Օլդ Թրաֆֆորդից" այս տարի միավոր են "փախցրել" միայն "Սանդերլենդի" խաղացողները. "Պրեմիեր լիգայի" մյուս ակումբները, առանց բացառության, պարտվել են: "Յունայթեդի" վստահ տնային հանդիպումների արդյունքում թիմը մեծ շանսեր ունի հաղթել առաջնությունը: 
"Ուեյն Ռունին նորից գոլ չի խփում",- այս արտահայտությունը, հաստատ, "կարմիր սատանաների" երկրպագուների շուրթերից լսվում էր ժամեր առաջ: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, թե "շրեկը" վատ էր խաղում. Ուեյնը ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, սակայն առանց խփած գնդակների: Այն հարցին, թե ո՞վ է մոլորակի լավագույն խաղացողը, մարդկանց մեծամասնությունը կպատասխանի` Ուեյն Ռունի կամ Լեո Մեսսի: Հաստատ դուք էլ կլինեիք նույն կարծիքին, սակայն, ուղիղ մեկ տարի առաջ: Այսօր Ռունին այսպես ասած բավարարվում է իր խփած 4 գնդակներով միայն, սակայն, դա չէ, որ նրանից սպասում էինք: Ռունիի նկատմամբ հավատqը երբեք չի կորչում: "Նայեք Ռունիի աչքերին, նա պարզապես չի խաղում, նա ապրում է ֆուտբոլով",- ասել է "Բարսելոնայի" առաջատար Լեո Մեսսին: 
Ինչքան էլ լավ խաղա Բերբին, "Յունայթեդի" հարձակումը առանց գոլահար Ուեյնի պատկերացնել հնարավոր չէ: "Յունայթեդը" հավատում է "Սպիտակ Պելեին". "Սպիտակ Պելեն" շուտով կվերադառնա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 577 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0