Home » 2011 » Հունվար » 22 » Իբրահիմովիչ. "Բալոտելին "Միլանում" տեղ չունի"
20:33
Իբրահիմովիչ. "Բալոտելին "Միլանում" տեղ չունի"
Իտալական "Միլանի" և Շվեդիային ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ներկայիս "Միլանում" տեղ չկա Մարիո Բալոտելիի համար, որը չնայած նրան, որ պաշտպանում է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" մարզական պատիվը, սակայն չի թաքցնում իր մեծ ցանությունն իտալական ակումբում հանդես գալու վերաբերյալ:
"Այժմյան "Միլանում" տեղ չկա Բալոտելիի համար: Թիմում կան Իբրահիմովիչը, Կասանոն, Ռոբինյոն, Պատոն և Ինձագին, իսկ վերջինս վնասվածք ունի: Որքա՞ն հարձակվողներ եք ուզում` վե՞ց:  Ի՞նչ պիտի անենք հետո. չլինի՞ խաղալու ենք 4-6 սխեմայով",- ասել է Իբրահիմովիչը: "Միլանի" շվեդ հարձակվողը ավելացրել է. "Ներկայիս "Միլանն" ամենաամբողջականն է և ուժեղը՝ համեմատած անցյալի թիմի հետ, սակայն դա Գալիանիի խնդիրն է, ինչպես նաև մարզչինը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0