Home » 2011 » Հունվար » 22 » Ուեսլի Սնեյդերը հավատում է "Ինտերի" ուժերի վրա
20:43
Ուեսլի Սնեյդերը հավատում է "Ինտերի" ուժերի վրա
Իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին հոլանդացի առաջատար ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը համոզված է, որ իր թիմն իտալական "Ա Սերիայում" կշարունակի ներկայիս հաղթարշավը, կհասնի և առաջ կացնի իր հարևան "Միլանից", որն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Իսպանացի Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ "Ինտերը" մղձավանջային օրեր ապրեց՝ կորցնելով շատ միավորներ,  սակայն Լեոնարդոյի գալուց հետո թիմը հինգ հնարավորից տոնել է նույնքան հաղթանակներ:
"Հավատում եմ, որ Միլանի "Ինտերը" կարող է շարունակել հաջողությունների շարքը: "Միլանն" ուժեղ է, սակայն մենք նույնպես: Մենք աշխատում և ամեն ինչ անում ենք միայն հաղթանակի հասնելու համար",- ասել է Սնեյդերը:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0