21:06 Ագուերոն վաճառվում է | |
Մադրիդի "Ատլետիկո" ֆուտբոլային ակումբի նախագահ Էնրիկե
Սերեսոն հայտարարել է, որ եթե Սերխիո Ագուերոյի համար արժանի գումար
առաջարկվի, ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից. "Եթե Ֆլորենտինոն ("Ռեալի" նախագահը) կամ թե մեկ ուրիշն ինձ այս պահին վճարի 45 մլն եվրո և Ագուերոն էլ համաձայն լինի մեզ լքելուն, ապա մենք կվաճառենք նրան: Ցանկացած խաղացող ցանկանում է խաղալ իր երազանքների թիմում":
Հավելենք, որ չնայած վերջերս մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը, Ագուերոն, այնուամենայնիվ, կարող է հեռանալ "Ատլետիկոյից": Ինչպես հայտնի է, Կունին իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք եվրոպական գրանդ ակումբներ, որոնց թվում հիշատակվում է նաև Մադրիդի "Ռեալը": | |
|
Total comments: 0 | |