Home » 2011 » Հունվար » 31 » Խորհուրդ ենք տալիս դիտել
23:24
Խորհուրդ ենք տալիս դիտել
Մեր կայքի հարգելի ընթերցողներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի ամենագրավիչ հանդիպումը` "Մանչեսթեր Յունայթեդ"-"Ասթոն Վիլա": Այժմ խոսենք ավելի մանրամասն:
Շատերն են համաձայն այն բանում, որ "Յունայթեդն" առաջնության որոշ հանդիպումներում չի պարտվել իր խաղացողների բարձր կարգի շնորհիվ. այո, շատ դեպքերում, բայց ոչ "Վիլայի" դեպքում: "Ասթոն Վիլան" միակ թիմն է, ում դեմ "Յունայթեդն" առաջին շրջանում իսկապես արժանի էր պարտության: Սակայն չպարտվեց: Համարձակվում եմ "Ասթոն Վիլային" համարել այն ակումբը, ով իսկապես կարող է հաղթել "Յունայթեդին", թեկուզ հեմց "Օլդ Թրաֆֆորդում": Հիշեցնենք, որ առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով:
"Յունայթեդը" գրեթե լուծել է իր խաղացողների վնասվածքների խնդիրը, և վաղվա հանդիպմանը պատրաստ կլինեն պաշտպանական գծի բոլոր հիմնական խաղացողները, այդ թվում` երիտասարդ Ռաֆայելը:
"Վիլայի" կազմում էլ Ռիչարդ Դանը և Ջեյմս Քոլլինսը պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանը: "Ասթոն Վիլայի" կիսապաշտպանության կենտրոնում սպասվում է Ժան Մակուն-Ստիլյան Պետրով զույգը:
Հանդիպումը խոստանում է թեժ ու գրավիչ պայքար, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս այն բաց չթողնել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0