Home » 2011 » Հունվար » 31 » Քինը պաշտոնապես տեղափոխվել է "Վեսթ Հեմ"
19:52
Քինը պաշտոնապես տեղափոխվել է "Վեսթ Հեմ"

Ինչպես հայտնում են անգլիական սպորտային լրատվամիջոցները, Լոնդոնի "Տոտենհեմի" իռլանդացի 30-ամյա հարձակվող Ռոբի Քինը մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա "Վեսթ Հեմում":

Հավելենք, որ "մրճահարներն" Իռլանդիայի հավաքականի ավագին վարձակալել են այն նախապայմանով, որ "Պրեմիեր լիգայում" տեղը պահպանելու դեպքում նրա հետ երկամյա պայմանագիր կկնքվի: Քինը հույս է հայտնել, որ "Վեսթ Հեմը" կմնա բարձրագույն դիվիզիոնում, ավելին` ինքը կանի իր ուժերի գերագույնը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0