Home » 2011 » Հունվար » 31 » Սիլվան չի ափսոսում իր որոշման համար
20:20
Սիլվան չի ափսոսում իր որոշման համար

 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոստովանել է, որ չի ափսոսում հարազատ "Վալենսիայից" "Մանչեսթեր Սիթի" տեղափոխվելու համար: Աշխարհի չեմպիոնը նաև նշել է, որ իրենով հետաքրքրված էին  եղել  նաև "քաղաքաբնակների" հիմնական մրցակից ու ախոյան "Մանչեսթեր Յունայթեդը". "Երբեք լրջորեն չեմ մտածել "Յունայթեդ" տեղափոխվելու մասին: Նրանք ցանկանում էին ինձ գնել մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ "Վալենսիան" պատրաստ չէր ինձ վաճառել: Նախորդ ամառ "Վալենսիան" լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցավ, և ես ստիպված էի հեռանալ: Ես ընտրեցի "Մանչեսթեր Սիթին», քանի որ նրանք միանգամից հայտարարեցին, որ ինձ վրա հույս են դնում իբրև առացքային խաղացողի: Այդ ընտրության համար ես չեմ ափսոսում":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0