12:04 Ի՞նչ կարելի է սպասել "Ռեալից". երկրպագուի աչքերով... Մաս 1 | |
Երեկ Պամպլոնայում կայացած «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման արդյունքը (խաղն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ` 1-0 հաշվով) շատ մադրիդիստների զայրացրեց, ավելին` շատերի մոտ կարծիք ձևավորվեց, որ թիմն այլևս չի կարող պայքարել Իսպանիայի առաջնության չեմպիոնության կոչման համար, քանի որ այժմ առաջատար «Բարսելոնայից» ետ է մնում 7 միավորով: Ինքս լինելով «Ռեալի» մոլի ու ջերմեռանդ երկրպագուն` կփորձեմ այս հոդվածի միջոցով Ձեզ ներկայացնել «Արքայական» ակումբի երեկվա անկումն ու թիմի ապագա հնարավորությունները` պայքարելու ոչ թե երկու («Արքայական գավաթ» ու «Չեմպիոնների լիգա»), այլ երեք ուղղությամբ` հավելելով նաև «Լա Լիգան»: Այս հոդվածիս մեջ կանդրադառնամ նաև այն հանգամանքին, թե ինչ է իրենից ներկայացնում «սերուցքային» մարզաշապիկը, որն է դեպի «արքայական» ակումբի կողմը ձգող կախարդիչ ուժն ու վերջապես ինչի շնորհիվ ապագայում «Ռեալը» կարող է հաղթել այս րոպեի դրությամբ աշխարհի ուժեղագույն ակումբին ու իր հավերժական մրցակցին` կատալոնական «Բարսելոնային»: Հոդվածում արտահայտած մտքերս ու կարծիքներս, անշուշտ, սուբյեկտիվ են, բայց ինձ կհասկանա ցանկացած երկրպագու, երբ իր սիրելի թիմը չի ցուցադրում այն, ինչ իրենից են սպասում: Նախ սկսենք այն ծեծված մտքից, որ «Ռեալը» պարզապես թիմ
չէ, որին կարելի է զուտ երկրպագել, սիրել թիմի խաղացողներից որևէ մեկին, ուրախանալ
հաղթանակների ժամանակ, իսկ վատ, դժգույն խաղերից ու դառը պարտություններից հետո
երես թեքել, ասել, թե «Ռեալը» թիմ չէ, կամ թե` «Էս ո՞վ են է սրանք, սկի խաղալ չգիտեն»: Այս տարվա թիմն իր ունեցած խաղացողներով ու մարզչով
երևի թե լավագույնն է աշխարհում: Ընդհանրապես «Ռեալը» միշտ էլ լավագույնն է եղել
ու լավագույնն է լինելու որպես անհատների հավաքածու, այլ է հարցը որպես լավագույն
թիմ կոչվելու հարցում: «Ռեալ» ասելիս թիմի իսկական երկրպագուն պիտի հասկանա, որ դա
մի ամբողջ կյանք է ու անհագ կիրք, մի ամբողջ հոգեբանություն, հույզեր ու հոգեթրթիռ
զգացմունքների անավարտ շարք, շատ հաճախ երջանկության, իսկ վերջին շրջանում` տխրության
պահեր: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |