Home » 2011 » Հունվար » 31 » Պացցինին հաղթանակ պարգևեց "Ինտերին"
16:09
Պացցինին հաղթանակ պարգևեց "Ինտերին"
Իտալիայի Ա Սերիայի առաջնության հարթական տուրում երկրի չեմպիոն "Ինտերը" սեփական հարկի տակ ընդունեց "Պալերմոյին": Հանդիպման հերոս դարձավ դաշտի տերերի` "ներաձուրրիների" ձմեռային գլխավոր ձեռքբերումը` Ջիանպաոլո Պացցինին: Նա խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում, երբ "Ինտերը" պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ դառնալ երկու գոլի հեղինակ և 11մ. հարված վաստակել, որն էլ իրացրեց թիմի լավագույն ռմբարկու Սամուել Էտո'ոն և "Ինտերին" հաղթանակ պարգևեց:
Ա Սերիայի 22-րդ տուրի մյուս հանդիպումների արդյունքները հետևյալն են`
"Լացիո"-"Ֆիորենտինա" 2-0
"Կատանիա"-"Միլան" 0-2
"Բրեշիա"-"Կիևո" 0-3
"Բոլոնիա"-"Ռոմա"  Հտձ.
"Կալյարի"-"Բարի" 2-1
"Ջենոա"-"Պարմա" 3-1
"Լեչե"-"Չեզենա" 1-1
"Նապոլի"-"Սամպդորիա" 4-0
"Յուվենթուս"-"Ուդինեզե" 1-2
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0