Home » 2011 » Հունվար » 31 » Նեստային փոխարինող են գտել
19:26
Նեստային փոխարինող են գտել

Թուրինյան "Յուվենտուսի" պաշտպան Նիկոլյա Լեգրոտալյեն առաջիկա ժամերին կթռչի  Միլան` պայմանագիր կնքելու համանուն ակումբի հետ:

Goal.com կայքը նշում է, որ 34-ամյա պաշտպանը դադարեց հայտնվել թուրինյան թիմի հիմնական կազմում այն բանից հետո, ինչ "Յուվենտուսը" գլխավորեց իտալացի մասնագետ Լուիջի դել Ներին, ով հույսեր է կապում հիմնականում Բոնուչչի և Կյելինի զույգի հետ:

Հավելենք, որ Լեգրոտալյեն պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել Բերլուսկոնիի թիմի հետ: "Միլանի" պաշտոնական կայքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Նիկոլյան արդեն ստորագրել է նախնական պայմանագիր` նախատեսված մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Սպասվում է, որ Լեգրոտալյեն թիմում կփոխարինի վնասվածք ստացած Ալեսանդրո Նեստային:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0