Home » 2011 » Հունվար » 7 » "Յունայթեդի" լեգենդը հեռացված է պաշտոնից
22:30
"Յունայթեդի" լեգենդը հեռացված է պաշտոնից
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը, ով առաջին քայլերն է կատարում մարզչական աշխատանքում, հեռացված է "Իպսվիչի" գլխավոր մարզչի պաշտոնից: Նա այդ թիմում աշխատեց շուրջ 20 ամիս: "Իպսվիչի" ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում Քինի հետ, սակայն "Չեմպիոնշիպից" "Պրեմիեր լիգա" տեղափոխվելու փոխարեն թիմը պայքարում է առաջնությունից դուրս չմնալու համար: 
Հիշեցնեմ, որ Քինին հաջողվել էր նախկինում "Սանդեռլենդին" դուրս բերել "Պրեմիեր լիգա", սակայն նույնը վիճակված չէր անել "Իպսվիչի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 352 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0