Home » 2011 » Հունվար » 7 » Փոքրիկ անդրադարձ Անգլիայից
22:47
Փոքրիկ անդրադարձ Անգլիայից
Անգլիացի ձախ եզրային պաշտպան Ուեյն Բրիջին, ով անգործության է մատնված "Սիթիում", Ժերար Ուլյեն դեմ չէր լինի տեսնել "Վիլայի" կազմում վարձավճարային հիմունքներով: 
"Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Զաբալետայի երեքխաղյա որակազրկումը հանված է, և այժմ խաղացողը կարող է մասնակցել գավաթի խաղարկության` "Լեսթերի" դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղացողը կարմիր քարտի էր արժանացել արսենալցի Բակարի Սանյայի հետ ընդհարվելու արդյունքում` "Արսենալի" դեմ հանդիպման վերջին րոպեին: 
"Սանդեռլենդում" վարձավճարային հիմունքներով հանդես եկող Դենի Ուելբեկը խնդիրներ ունի ծնկի հետ և չի կարող օգնել թիմին մոտակա մի քանի հանդիպումների ընթացքում: 
"Յունայթեդի" նորեկ, դանիացի դարպասապահ Անդերս Լինդեգարդը թիմում հանդես կգա 34 համարի մարզաշապիկով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0